Կառավարությունը կսահմանի զենքի հարդարման լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զենքի հարդարման լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

Նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքերի հարդարման լիցենզիա տալու կարգը, ժամկետները, զենքի հարդարման լիցենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը պայմանավորված է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ընդունմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել