Iravaban.net-ը հայտնում է, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել՝ Երևանի դպրոցներից մեկի տնօրենին պաշտոնից ազատելու մասին։
Հունվարի 16-ից Երևանի Աղասի Խանջյանի անվան հ․53 հիմնական դպրոցի տնօրեն Մարիամ Սարգսյանն ազատվել է պաշտոնից։ Նշվում է, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել հենց Սարգսյանը։
Որոշումը ստորագրվել է հունվարի 13-ին։
Գլխավոր լուսանկարը՝ Sputnik Արմենիայի։