Օգոստոսի 27-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ջուլիետա Խ.-ին:
Պարզվել է, որ նա հուլիսի սկզբներին տներից մեկի հյուրասենյակից գողացել է բջջային հեռախոսը:
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության լրատվության բաժինը, գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: