Հրաման՝ «Ռոյալ Սիգնաչր» խաղատան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարումը արձանագրելու վերաբերյալ

Ֆինանսների նախարարի պարտականությունները կատարող, նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հունվարի 10-ին հրաման է ստորագրել՝ ֆինանսների նախարարության կողմից 2019 թվականի հուլիսի 16-ին «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-010 լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարումը արձանագրելու համար։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հրամանում նշվում է, «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը 2022 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ ունեցել է 539․110 ՀՀ դրամի չափով ժամկետանց հարկային պարտավորություններ, այդ թվում ավելացված արժեքի հարկ՝ 213․888 ՀՀ դրամ, շահութահարկ՝ 325․222, ինչպես նաև դրոշմանիշային վճարի գծով՝ 300․000 ՀՀ դրամի չափով ժամկետանց պարտավորություն։ 2023 թվականի հունվարի 10-ին «Ռոյալ Սիգնաչր» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից ներկայացված տեղեկանքի համաձայն 2023 թվականի հունվարի 9-ի դրությամբ հարկային և դրոշմանիշային վճարի գծով ունեցած պարտավորությունները մարվել են։

Նշվում է, որ հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Վարչական դատարան՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

Հրամանն ուժի մեջ է մտել հունվարի 11-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել