Փոխատուն իրավունք ունի գույքն օտարել երրորդ անձի: Ընդ որում, նոր սեփականատիրոջն են անցնում նախկինում կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրով նախատեսված իրավունքները, իսկ գույքը մնում է փոխառուի իրավունքներով ծանրաբեռնված:
Փոխատու քաղաքացու մահվան կամ փոխատու իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում գույքի անհատույց օգտագործման պայմանագրով փոխատուի իրավունքները և պարտականություններն անցնում են ժառանգին (իրավահաջորդին):
Փոխառու իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները գույքի անհատույց օգտագործման պայմանագրով անցնում են նրա իրավահաջորդ իրավաբանական անձին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: