Հարբած վիճակում աշխատանքի գնալու հետևանքները

Ալկոհոլը թմրանյութերի խմբին պատկանող նյութ է, որը մարդուն կարող է հասցնել անգիտակից վիճակի, իսկ առանձին դեպքում էլ մահվան:

Հարբեցողությունը ոգելից խմիչքների չարաշահման հետ կապված մարդու առողջության, նրա կենցաղի, աշխատանքի և բարեկեցության վրա ունեցած ազդեցության վնասակար հետևանքների ամբողջությունն է: Ոգելից խմիչքների տևական չարաշահումը հաճախ առաջ է բերում այնպիսի հոգեկան հիվանդություններ, ինչպիսիք են հարբեցատենդը, ալկոհոլային ցնորվածությունը, մոլագարությունը ու խանդի զառանցանքը, ընկնավորությունը:

ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգիրքը օատասխանատվություն է նախատեսել հարբած աշխատանքի ներկայանու համար:

Այսպես. Արտադրությունում (աշխատատեղերում, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների շենքերում և տերիտորիայում) ոգելից խմիչքների օգտագործումը կամ հարբած վիճակում աշխատանքի տեղում գտնվելը`առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասը տոկոսից մինչև երեսուն տոկոսի չափով:

Արտադրությունում ոգելից խմիչքների օգտագործմանը տեղամասերի, հերթափոխերի, արտադրամասերի վարպետների, պետերի և մյուս ղեկավարների մասնակցելը իրենց ենթակա աշխատողների հետ, կամ հարբած վիճակում գտնվող անձանց աշխատանքի չթույլատրելու համար նրանց կողմից միջոցներ չձեռնարկելը կամ էլ իրենց ենթակա աշխատողների կողմից ոգելից խմիչքներ օգտագործելու կամ հարբած վիճակում աշխատանքի գալու դեպքերը թաքցնելը`առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև հիսուն տոկոսի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել