Ինչպե՞ս գրանցել իրավաբանական անձ

Իրավաբանական անձի պետական գրանցումը նոր ստեղծվող իրավաբանական անձի իրավունակության ճանաչումն է պետության կողմից:

Իրավաբանական անձանց պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումն իրականացնում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը:

Գործակալությունում պետական գրանցման և պետական հաշվառման գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային են:

Գործակալություն փաստաթղթեր ներկայացնելու օրը գործակալությունում դիմումի ստացման ամսաթիվն է:

Դիմողն իրավաբանական անձի պետական գրանցման համար գործակալություն է ներկայացնում`
1) դիմում.
2) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից.
3) իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.
4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
5) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
6) մեկ անձի կողմից իրավաբական անձի հիմնադրման դեպքում հիմնադիրների որոշման կամ հիմնադիր ժողովի արձանագրության փոխարեն ներկայացվում է հիմնադրի միանձնյա գրավոր որոշումը:

Գործակալություն դիմումներ և դիմումին կից փաստաթղթեր կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ նաև թղթային կրիչի վրա:
Եթե պետական հաշվառում կամ պետական գրանցում կատարելու համար գործակալություն է դիմում լիազորված անձ, ապա օրենքով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Ի դեպ, լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել