Ո՞րն է համարվում կաշառքի միջնորդություն

Կաշառքի միջնորդությունը՝ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելն է, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Միջնորդը, կաշառքի առարկան տալով կաշառք ստացողին, կատարում է կաշառատուի կամ կաշառքի ստացողի հանձնարարությունը:

Հանցագործության նախաձեռնությունը պատկանում է կաշառք տվողին կամ ստացողին, հետևաբար միջնորդի գործողությունները տարբերվում են հանցակիցների գործողություններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել