Որպես կանոն, քաղաքացիական գործերով հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան: Այս և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված ընդդատությունը կարող է փոխվել կողմերի գրավոր համաձայնությամբ` մինչև դատարանի կողմից վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը:
Դատարանը` ընդդատության կանոնների պահպանմամբ իր վարույթ ընդունած գործը պետք է քննի ըստ էության, թեկուզև այն հետագայում դարձել է ընդդատյա այլ դատարանի:
Իսկ ո”ր դեպքերում դատարանը կարող է գործը հանձնել այլ դատարանի քննությանը:
Դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննության`
- եթե գործը տվյալ դատարանում քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ.
- գործը տվյալ դատարանում քննելու անհնարինության այլ դեպքերում:
Գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին կայացվում է որոշում:
Մեկ դատարանից մեկ այլ դատարան ուղարկված գործը պետք է քննի այն ստացած դատարանը: