Ե՞րբ կարող է ամուսնությունը գրանցվել ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս

ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կարող է կատարվել միայն ամուսնության պետական գրանցումը և միայն հետևյալ դեպքերում`

1) ամուսնացող անձինք (ամուսնացողներից մեկը) չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառներով.

2) ամուսնացող անձինք (անձանցից մեկը) կալանավորված են կամ պատիժ են կրում ազատազրկման վայրերում.

3) ամուսնացող անձանց ցանկությամբ օրենքով նախատեսված գումարը վճարելու դեպքում, եթե բացակայում են վերը նշված 1-ին և 2-րդ ենթակետով նախատեսված հանգամանքները:

Ամուսնության պետական գրանցումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս իրականացվում է ամուսնության պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր հիմունքներով` հաշվի առնելով օրենքով նախատեսված առանձնահատկությունները:

Ամուսնության պետական գրանցումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս կատարելու համար ՔԿԱԳ մարմնի աշխատողի փոխադրումը ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից մինչև ամուսնության պետական գրանցման համապատասխան վայր և հակառակ ուղղությամբ հոգում են ամուսնացող անձինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել