ՀՀ արդարադատության նախարարությունը «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ-ին պետք է վճարի 7 միլիոն 412 հազար դրամ՝ պետության կարիքների համար ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների մատուցման համար: Նշված գումարը պետք է վճարվի մինչև սույն թվականի դեկտեմբերի 25-ը:
Մատուցված հեռախոսակապի համար նախարարությունը պարտավորվում է վճարումները կատարել լրիվ ծավալով, յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա մինչև վերջին օրը ներառյալ, իսկ դեկտեմբեր ամսվա մատուցված ծառայությունների համար մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25ը:
Պայմանագրի համաձայն «Բաժանորդի» կողմից «Օպերատորին» վճարման ենթակա գումարը կազմված է.
1. Բաժանորդային վճարից՝ 5 միլիոն 205 հազար 600 դրամ (ներառյալ ԱԱՀ) տարեկան, որը հաշվարկվում և վճարվում է ամսական կտրվածքով:
2. Ինչպես նաև փաստացի մատուցված էլեկտրոնային հաղորդագրության ծառայությունների վճարից, որը ևս հաշվարկվում է ամսական կտրվածքով:
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: