Հրդեհ Երևանի Դուրյան թաղամասի բնակարաններից մեկում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 01։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի շենքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է նկատվում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։39-ին, մարվել՝ 01։54-ին։ Բնակարանի պատշգամբում (մոտ 10 քմ) այրվել են պատուհանները, կահույք և կենցաղային տեխնիկա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել