«Հյուսիս-Հարավ» ճանապարհից գողացել են տարբեր տրամաչափի և երկարության մետաղյա խողովակներ․ ոստիկանություն

Դեկտեմբերի 9-ին, ժամը 01.45-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Բաբաջանյան փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և, «ԳԱԶել» մեքենայով հանդերձ, բաժին են տարել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 36-ամյա և 35-ամյա՝ երկու և Այնթապ գյուղի 35-ամյա մի բնակչի:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Բաժնում պարզվել է, որ նրանք «Հյուսիս-Հարավ» ճանապարհից գողացել են տարբեր տրամաչափի և երկարության մետաղյա խողովակներ:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել