Դիզվառելիքը թանկացել է, բենզինը՝ էժանացել

Ոչ պարենային ապրանքների գներ: 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 7.7%, իսկ 2022թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ:

Այս մասին Iravaban․net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.7% գնաճ, այդ թվում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշը գրանցվել է մայրաքաղաքում:

2022թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 2.5% և 4.5% գնանկում: 2022թ. նոյեմբերին 2021թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է բենզինի 3.3% գնանկում և դիզելային վառելիքի 23.9% գնաճ: 2022թ. նոյեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 4.0%-ով, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 22.5% գնաճ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել