Վաղը՝ օգոստոսի 22-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ կքննարկվի պետբյուջեից ՀՀ մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագծը:
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2013 թվականի ինն ամսում պետք է հատկացվի 1,692.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Իրավաբան.net