«Դիլիջան» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհների տարբեր օջախները մարվել են

Նոյեմբերի 24-ին և 25-ին «Դիլիջան» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհների տարբեր օջախները մարվել են: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են հրշեջ-փրկարարներ, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ և կամավորներ։

Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային կանոնների պահպանմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել