Նոյեմբերի 24-ին և 25-ին «Դիլիջան» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհների տարբեր օջախները մարվել են: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են հրշեջ-փրկարարներ, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ և կամավորներ։
Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային կանոնների պահպանմանը։