Փորձել են արգելված իրեր մտցնել «Սևան» քրեակատարողական հիմնարկ․ ՔԿԾ

Նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնելիս, ժամը 22:15-ի սահմաններում ահազանգել է հնարավոր ներնետման մասին:

Այ մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեկատարողական ծառայությունից։

Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տեղանքի զննություն, և հիմնարկի պահակետերից երկուսի միջնամասում հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգված և բջջային հեռախոս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել