Թշնամին կրակել է Խրամորթ գյուղի ուղղությամբ․ Արցախի ՄԻՊ

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30 սահմաններում, թշնամին կրակել է Խրամորթ գյուղի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։

«Արձակված կրակահերթերի հետևանքով վնասվել է Ստեփանակերտի բնակիչ Կ. Մարտիրոսյանին պատկանող «Բելառուս» մակնիշի տրակտորը, քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Կրակահերթերի հետևանքով ամբողջությամբ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել