ԱԻ նախարարն անդրադարձել է ՔՊ կուսակցության Վարչության ընտրությունների վերահաշվարկին

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը անդրադարձել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության ընտրությունների վերահաշվարկին, մասնավորապես նշելով.

«Սիրելի’ քաղաքացիներ,

Քվեարկության վերահաշվարկի ճշգրտումների արդյունքում ընտրվել եմ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության վարչության անդամ»:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության ընտրությունների առնչությամբ ստացված դիմումի հիման վրա իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։

Այսպիսով’ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամներ են ընտրվել.
1․ Փաշինյան Նիկոլ Վովայի
2. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի
3. Ռուբինյան Ռուբեն Կարապետի
4. Ավինյան Տիգրան Արմենի
5. Պապոյան Գևորգ Հարությունի
6. Միքայլեյան Սասուն Մեխակի
7. Հարությունյան Արայիկ Էդուարդի
8. Դավոյան Արփինե Հրահատի
9. Սանոսյան Գնել Հենզելի
10. Ալեքսանյան Վահագն Հովիկի
11. Սիմոնյան Ալեն Ռոբերտի
12. Հակոբյան Վաղարշակ Սոսի
13. Փամբուխչյան Արմեն Սոկրատի
14. Թորոսյան Արսեն Գևորգի
15. Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել