Ինձ համար հաճելի չէ այս կարգի նախարարի հետ զրույց ունենալ. Խաչատուր Սուքիասյանը՝ Վահան Քերոբյանին

ԱԺ-ում քննարկվում է 2023թ.-ի պետական բյուջեն։ Ելույթով հանդես եկավ նաև Էոկոնմիկայի նախարար Վահան Քերոբյանը, սակայն նրա ելույթից դժգոհ էր ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Վերջինիս չէին բավարարել նախարարի ներկայացրած թվային ցուցանիշները։

«Բոլոր պաշտոնյաները թվեր են ասում, ժամկետներ են նշում, կազմակերպությունների անուն են տալիս, Ձեզ հետ խոսելուց՝ ինչ ասում ենք, ասում եք՝ անում ենք, գնում ենք, պայմանավորվել ենք և այլն։ Ինձ համար հաճելի չէ այս կարգի Էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ, անկեղծ եմ ասում: Ոչ մի թվի, ոչ մի կազմակերպության, ոչ մի ծավալի մասին բան չլսեցի»,- ասաց Սուքիասյանը։

Արձագանքելով պատգամավորին՝ Էկոնոմիկայի նախարարն ասաց․ «Շատ շնորհակալություն քննադատության համար, բայց իմ ամբողջ զեկույցը կառուցված է հենց թվերի վրա: Այն, որ Հայաստանը այսօր ունի 14․1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, այն, որ մեր արտաքին առևտրաշրջանառությունը 63 տոկոսով աճել է, իսկ ԵԱՏՄ-ի հետ 70-ից ավելի տոկոսով է աճել, դրանք թվեր չե՞ն: Ես կարող եմ անվերջ թվեր ասել ձեզ: Որքա՞ն է էկոնոմիկայի նախարարության դերը այդ 14.1 տոկոս աճի մեջ, շատ մեծ: Ես կարող եմ ձեզ նկարներ ցույց տալ` որտեղ ինչեր է սարքվում, որոնք հենց նախարարության նախաձեռնություններն են»,- ասաց Քերոբյանը։

Ի պատասխան Սուքիասյանը նշեց. «Ես կարծում եմ՝ պետք է պետական պաշտոնյան գնար, Լարսում կանգներ, ամեն ինչ աներ, որ մարդիկ այդ գումարները չկորցնեին: Մարդիկ գնում, իրենց տները դնում, վարկ են վերցնում, չեն կարողանում պետական պաշտոնյայի հետ կապ հաստատել: Հիմա էլ ասում եք՝ 14մ,1 տոկոս: Այդ 14,1 տոկոսը հայտնի դեպքերի արդյունքում է եղել, մի վերցրեք ձեզ վրա: Բիզնեսն է տանջվում, աշխատում, ու դուք ասում եք՝ էսինչ բանը եղավ: Ես ձեզ հարցեր եմ տալի, ուրիշ պատասխաններ եմ լսում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել