Նոյեմբերի 1-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 1-ին ժամը 10:15-16:00-ն կդադարեցվի Գորիս քաղաքի Սաթյան, Սաթյան 1, 2 նրբանցքների, Գյուղ Գետափնյա 1-14 շենքերի, Գ.Նժդեհի 0-25 տների, Թանգու Ձորի ջրամատակարարումը:

Նոյեմբերի 1-ին ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Մարգարյանի 2 նրբանցքի, Մարգարյանի 14, 31 շենքերի ջրամատակարարումը:

Նոյեմբերի 1-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Գայի, Շահումյանի, Սպանդարյանի փողոցների ջրամատակարարումը:

Նոյեմբերի 1-ին ժամը 12:00-15:00-ն կդադարեցվի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել