Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին կմեկնի Իրանի՝ Թեհրան: Այս մասին գրում է իրանական IRNA գործակալությունը:
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրան է մեկնում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի պաշտոնական հրավերով։ Երկու երկրների միջև համագործակցության մասին հուշագիր կստորագրվի։