Ինքնորոշումն Արցախի բնիկ ժողովրդի` հայ ժողովրդի անբաժանելի մասի բնական իրավունքն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Ադրբեջանն Արցախի հետ չունի բնական, իրավական կամ որևէ այլ առնչություն:
Արցախի մեր եղբայրների ու քույրերի իրավունքները և անվտանգությունն ապահովող բնական ճանապարհը սա է»,-նշել է նա։
Նշենք, որ հոկտեմբերի 30-ին ԱՀ խորհրդարանը պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել:
Նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է մեծ հանրահավաք։ Ըստ ԱՀ Ազգային ժողովի՝ հանրահավաքին մասնակցում էին շուրջ 40,000 քաղաքացիներ Ստեփանակերտից և շրջաններից: