Նարեկ գյուղի սարերում կորած երրորդ քաղաքացին էլ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 30-ին, ժամը 11։10-ի սահմաններում փրկարարները հայտնաբերել են քաղաքացի Կ․ Ս․-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 29-ին, ժամը 20։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նարեկ գյուղի սարերում կորել են երեք քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Հոկտեմբերի 30-ին, ժամը 00։40-ին փրկարարները հայտնաբերել են Ռ․ Ս․-ին (ծնված 2009 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 1970 թ․)․ Կ․ Ս․-ի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել