Արդյո՞ք գործատուն կարող է սահմանել աշխատողներին արձակուրդի տրամադրման հերթականություն

Պատասխանելով այս հացին՝ նշենք, որ Աշխատանքային օրենսգիրքը գործատուին տալիս է հնարավորություն՝ սահմանելու արձակուրդի տրամադրման կարգ: Նպատակը համապատասխան կազմակերպությունում աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելն է, քանի որ ամենամյա արձակուրդ գնացող ցանկացած աշխատողի փոխարեն գործատուն պետք է կարողանա ապահովել այլ աշխատողի կողմից նրա կատարած աշխատանքի իրականացումը:

Օրենսգրքի համաձայն՝ աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել