Սոբչակը շորթման գործով կասկածյալի կարգավիճակը փոխվել է

ՌԴ ՆԳՆ քննիչը չեղարկել է շորթման գործով լրագրող Քսենյա Սոբչակին որպես կասկածյալ ներգրավելու որոշումը։ Այժմ նա վկայի կարգավիճակ ունի, ինչի մասին հայտնել են ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, իրավապահ մարմինները։

Սոբչակը կասկածյալ է եղել իր կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովի դեմ գործով, ով կասկածվում է «Ռոստեկ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովից 11 միլիոն ռուբլի շորթելու համար։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 26-ին, խուզարկություններ են կատարվել Սոբչակի ամառանոցում։ «Իզվեստիա»-ի աղբյուրը հայտնել է, որ լրագրողը լքել է Ռուսաստանը՝ ոտքով հատելով Բելառուսի և Լիտվայի սահմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել