Ո՞րքան կարող է տևել հարցաքննությունը

Հարցաքննությունն անձի հոգեկանի վրա մեծ ազդեցություն կարող է թողնել, հատկապես այն դեպքերում, երբ հարցաքննվողը մեղադրվում կամ կասկածվում է հանցագործության կատարման մեջ:

Այս առումով անչափ կարևոր է հստակ իմանալ` ինչքան կարող է տևել հարցաքննությունը:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (Քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 205.1) սահմանված է, որ հարցաքննությունը չի կարող տևել անընդմեջ չորս ժամից ավելի, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի հարցաքննությունը՝ երկու ժամից ավելի:

Հարցաքննությունը թույլատրվում է շարունակել հարցաքննվող անձին հանգստի և սնվելու համար անհրաժեշտ առնվազն մեկ ժամ ընդմիջում տրամադրելուց հետո: Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել ութ, իսկ անչափահասի, ինչպես նաև հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի համար՝ վեց ժամը:

Բժշկի եզրակացության հիման վրա քննիչը կարող է սահմանել օրենքով նախատեսված հարցաքննության ժամկետներից ավելի կարճ ժամկետներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել