«Սուքիասյանները Բրյուսովի շենքը չեն գնում». հերքում

Սուքիասյանները Բրյուսովի շենքը չեն գնում, ինչպես չեն գնել ու չեն գնելու ԵՊՀ ի շենքը, մանկավարժական համալսարանի և մնացած բոլոր բուհերի շենքերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:

«Հատուկ այն մարդկանց համար, ովքեր հասկանալու հետ կապված խնդիր ունեն` նորից կրկնեմ. Սուքիասյանները չեն գնում Բրյուսովի շենքը, ինչպես չեն գնել և չեն գնելու ԵՊՀ շենքը, մանկավարժական համալսարանի շենքը, մյուս համալսարանների շենքերը։ Մի հարց էլ ես ունեմ. չե՞ք հոգնում նման ստերով ձեզ վարկաբեկելուց»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել