Հոսթելում պայթյուն է տեղի ունեցել․ 2 տուժած տեղափոխվել է հիվանդանոց

Բագրատունյաց 2/8 հացեում գտնվող հոսթելում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։ Պայթյունի հետևանքով 2 տուժած տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել են, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել