Բայդենը չի բացառել Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը՝ նշելով, որ դա կարող է տեղի ունենալ Մեծ քսանյակի գագաթնաժողովի կամ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դա դեռ պետք է հստակեցնել»,- այս առնչությամբ ասել է Բայդենը՝ հավելելով, որ քննարկվելիք թեմաներից մեկը պետք է լինի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել