ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը՝ նշելով, որ դա կարող է տեղի ունենալ Մեծ քսանյակի գագաթնաժողովի կամ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Դա դեռ պետք է հստակեցնել»,- այս առնչությամբ ասել է Բայդենը՝ հավելելով, որ քննարկվելիք թեմաներից մեկը պետք է լինի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։