Բրիտանական դեսպանությունը սարսափած է հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութից

Բրիտանական դեսպանությունը սարսափած է ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված հայ զինծառայողների գնդակահարության տեսանյութից։

Այս մասին ասված է Հայաստանում Բրիտանիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ քննության ենթարկելու հանձնառությունը։ Ակնկալում ենք, որ քննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»,- հայտնում են դեսպանությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել