Նոր չափորոշչին համապատասխան՝ «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն» առարկաների լրամշակված ծրագրերի նախագիծը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է նոր չափորոշչին համապատասխան՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների առարկայալան լրամշակված ծրագրերի նախագիծը։

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում 2-րդ և 5-րդ դասարանների «Մայրենի», 7-րդ և 10-րդ դասարանների «Հայոց լեզու», 7-րդ դասարանի «Գրականություն», 10-րդ դասարանի «Հայ գրականություն» առարկաների լրամշակված ծրագրերի նախագիծը՝ նոր չափորոշչին համապատասխան։

ՄԱՅՐԵՆԻ

2-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Հիմնական նպատակներ
  • ամրակայել հաղորդակցական և համագործակցային կարողությունները,
  • ձևավորել ինքնակազմակերպման հմտություններ,
  • զարգացնել կամային որակներ,
  • հարստացնել բառապաշարը, զարգացնել բանավոր խոսքը,
  • զարգացնել կարդալու և գրելու կարողությունները,
  • զարգացնել հոգեկան գործընթացները,
  • ընդլայնել աշխարհաճանաչողական գիտելիքները։
Վերջնարդյունքներ
  • Մտքերն արտահայտի պարզ, հասկանալի՝ հավատարիմ մնալով թեմային:
  • Լսի հրահանգեր, իրեն ուղղված խոսքը և արձագանքի:
  • Ձևակերպի հարցեր լսածի, տեսածի, զգացածի, ընթերցածի, իրեն հետաքրքրող հարցերի մասին:
  • Ունկնդրի գրական և ոչ գրական տեքստեր, պատասխանի հիմնական բովանդակության վերաբերյալ հարցերին:
  • Հասկանալով և պահանջվող արագությամբ ընթերցի արձակ և չափածո գրական տեքստեր, բացատրի որոշ բառերի իմաստը համատեքստում:
  • Ընթերցի ոչ գրական պարզ տեքստեր տեղեկատվություն ձեռք բերելու և ժամանցի համար, խոսի ընթերցածի բովանդակության մասին:
  • Ունկնդրածի կամ ընթերցածի վերաբերյալ հույզերն ու մտքերը արտահայտի խոսքի, ինչպես նաև ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով:
  • Ձևակերպի հետազոտական պարզ հարցեր:
  • Արտագրի ոչ մեծ տեքստեր, կատարի տրված առաջադրանքները:
  • 2 – 4 նախադասությամբ գրավոր արտահայտի իր հույզերը տեսածի, լսածի, դիտածի վերաբերյալ:
  • Ճանաչի բառը որպես պատկերավորման միջոց:
  • Խոսքի մեջ առանձնացնի հոմանիշ և հականիշ բառերը:
  • Ճանաչի բառի հիմնական բաղադրիչները (արմատ, ածանց):
  • Ճանաչի կետադրական նշանները (վերջակետ, ստորակետ, բութ, չակերտներ):
  • Համագործակցի ընկերների հետ՝ պահպանելով բարեվարքության և խմբային աշխատանքի սահմանված կանոնները:
  • Սիրի ինքն իրեն, իր ընտանիքը, հարգի ընկերներին, ուսուցիչներին, հոգատար վերաբերմունք դրսևորի մարդկանց և շրջակա միջավայրի նկատմամբ:
  • Արժևորի մայրենի լեզվի դերը իր կյանքում, հաղորդակցվելիս պահպանի ուղղախոսական կանոնները:
  • Կարևորի բարությունը, կատարի հանրօգուտ աշխատանք:
Բովանդակություն
  • Գրական և ոչ գրական տեքստեր մարդկանց, նրանց առանձնահատկությունների, ստեղծած բարիքների, մշակած կանոնների, ընտանիքի ու ընտանեկան տոների, հայ նշանավոր տոհմերի, Հայաստանի և աշխարհի երեխաների հետաքրքրությունների, ցանկությունների, Երկիր մոլորակի ու նրա վրա ապրող կենդանի էակների, բնական երևույթների մասին:
  • Տեքստ. բանաստեղծություն և հեքիաթ:
  • Հոմանիշ և հականիշ բառեր:
  • Բառի բաղադրիչներ (արմատ, ածանց):
  • Գործողություն, առարկա, առարկայի որակական և քանակական հատկանիշ ցույց տվող բառեր:
  • Նախադասություն, նախադասության գլխավոր և երկրորդական անդամներ:
  • Կետադրական նշաններ (պարզ կիրառություններ):
  • Կապակցված խոսք (բանավոր և գրավոր):
Առաջարկվող գործունեության ձևեր Խաչվող կամ ընդհանրական հասկացություններ
  • Պատմել իր, իր ընտանիքի կյանքի ու սովորությունների մասին, արտահայտել վերաբերմունք ընտանեկան ավանդույթների վերաբերյալ՝ ցանկության դեպքում օգտագործելով ընտանեկան ալբոմից լուսանկարներ, տեսաձայնագրություններ:
  • Ներկայացնել իր և մյուսների, ինչպես նաև տարբեր մարդկանց միջև առկա նմանություններն ու տարբերությունները, խոսել մարդկանց առանձնահատկությունների մասին:
  • Նկարագրել իր բնակավայրը, վերլուծել առկա խնդիրներն ու մտածել դրանց լուծման ուղիների մասին՝ կազմակերպելով խմբային քննարկումներ:
  • Քննարկել առողջության և դրա վրա ազդող գործոնների կապը, առաջարկել ուղիներ առողջության պահպանման և ամրակայման համար, պատրաստել նկարազարդ թռուցիկներ, պաստառներ, վահանակներ:
  • Արտահայտել մտքերն ու զգացումները՝ կիրառելով ինքնաարտահայտման տարբեր ձևեր և եղանակներ:
  • Արտահայտիչ արտասանել բանաստեղծություններ, իմանալ մանրապատում ստեղծագործություններ՝ հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, պատմել տարբեր ժողովուրդների հեքիաթներ:
  • Հյուսել ոչ ծավալուն պատմություններ թեմատիկ նկարների, ունկնդրած երաժշտության, դիտած ֆիլմի, ներկայացման, նկարի, առաջադրված թեմաների վերաբերյալ, հորինել հեքիաթներ, պատմություններ:
  • Մասնակցել խմբային աշխատանքների` պատմություններ հորինելու, թեմատիկ աշխատանքներ ստեղծելու, փոքրիկ ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
  • Մասնակցել հոգեկան գործընթացների, մասնավորապես՝ ուշադրության, երևակայության, հիշողության զարգացմանը նպաստող, դերային, ուսումնական, շարժական, ժամանցային խաղերի՝ մտքերն ու զգացումներն արտահայտելով ինչպես բառերի, այնպես էլ դիմախաղի, շարժումների, գույների, ձայների միջոցով:
  • Կարդալ գրական և ոչ գրական արձակ և չափածո տեքստեր, խոսել բովանդակության մասին:
  • Բացատրել ունկնդրած և ընթերցած տեքստի նորածանոթ բառերն ու արտահայտությունները, կիրառել դրանք խոսքում:
  • Վերարտադրել գեղարվեստական ստեղծագործությունը՝ նույնությամբ կամ ստեղծագործաբար՝ հետևելով դեպքերի զարգացմանը, հերոսների փոխհարաբերություններին:
  • Ստեղծել երկխոսություններ խոսքային տարբեր իրավիճակների վերաբերյալ, արտահայտել հույզերը բառերով, բառակապակցություններով և նախադասություններով՝ պատասխանելով հարցերին:
  • Վերլուծել ընթերցած տեքստի հերոսների վարքագիծն ու վերաբերմունքը տեքստում նկարագրվող իրադարձությունների նկատմամբ:
  • Ընթերցած և ունկնդրած տեքստից հարցերի օգնությամբ առանձնացնել հոմանիշ և հականիշ բառերը:
  • Խմբավորել բառերը ըստ կազմության՝ որոշելով բաղադրիչները (արմատ, ածանց):
  • Տեքստից հարցերի միջոցով առանձնացնել գործողություն, առարկա, առարկայի որակական և քանակական հատկանիշ ցույց տվող բառերը:
  • Որոշել նախադասության գլխավոր և երկրորդական անդամները, ընդարձակել նախադասությունը՝ հարցերի օգնությամբ ավելացնելով հատկանիշ ցույց տվող բառեր:
  • Խաղալ լեզվական խաղեր ստեղծել և լուծել գլուխկոտրուկներ, խաչբառներ:
  • Կատարել ստեղագործական բնույթի արտագրություններ, փոխադրել ընթերցած և ունկնդրած փոքրածավալ տեքստեր, մի քանի նախադասությամբ գրավոր արտահայտել կարծիք, վերաբերմունք:
  • Ստեղծել շնորհավորական բացիկներ ընտանեկան տարբեր տոների վերաբերյալ:
  • Ստեղծել դասարանական գրադարան, կազմակերպել գրքերի ընթերցում, ներկայացում և համատեղ քննարկում՝ կարծիքներ և տպավորություններ փոխանակելով ընթերցածի վերաբերյալ:
  • Ձևավորել ստեղծագործական անկյուն («դասարանական թատրոն», «արվեստանոց», «նկարահանման հարթակ», «ձայնագրման ստուդիա», «գովազդային գործակալություն», «ցուցասրահ» և այլն)՝ աշխատանքներ իրականացնելով ունկնդրած ստեղծագործության, ընթերցած գրքի բեմադրման, նկարազարդման, ձայնագրման, գովազդման ուղղությամբ:
  • Ձևակերպել հետազոտական պարզ հարցեր, նկարագրել դրանց պատասխանները գտնելու հիմնական քայլերը, օգտվել առաջարկվող պաշարներից:
Օրինաչափություն.

Որոշակի սկզբունքով կրկնվող երևույթներ բնության և հասարակության մեջ:

 

Պատճառ և հետևանք.

Պատճառահետևանքային կապերը կյանքում, բնության մեջ, ուսումնասիրվող գրական և ոչ գրական տեքստերում:

 

Կառուցվածք և գործառույթ.

Ի՞նչ է, ինչի՞ համար է հարցերի միջոցով առարկաների, երևույթների ճանաչում և կիրառում ըստ նպատակի:

 

 

Կայունություն և փոփոխություն.

Բնության մեջ, մարդկության պատմության մեջ մնայուն անփոփոխ և փոխվող, զարգացող երևույթները:

 

 

Անհատ և հարաբերություններ.

Ինքնաճանաչում, սեփական դերի գիտակցում, պարտականությունների ստանձնում և իրավունքների իրացում:

 

Ժամանակ և տարածություն.

Որտե՞ղ և ե՞րբ.  տարբեր մարդկանց կենցաղը, անձնական պատմություն ները, ձեռքբերումները, դերը որոշակի ժամանակաշրջանում և վայրում:

 

Անհատական և մշակութային

արժեհամակարգ.

Անհատ – հասարակություն փոխկախվածությունը, մարդու ստեղծած արժեքների ազդեցությունը:

 

Զարգացում. 

Բնության և հասարակության մեջ բնականորեն կամ ուղղորդված փոփոխությունները, որոնք ապահովում են զարգացում:

Միջառարկայական կապեր

Մանկական և գիտահանրամատչելի գրականություն. բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, մանրապատում ստեղծագործությունների ընթերցում և քննարկում, աշխատանք ոչ ծավալուն գիտահանրամատչելի տեքստերի շուրջ:

Կերպարվեստ. տարբեր ոճերի և ժանրերի նկարների դիտում, դրանց շուրջ պատմությունների հյուսում, քննարկվող թեմաներով նկարների, տարբեր նյութերով աշխատանքների ստեղծում (խճանկար, ծեփում, ապլիկացիա, կոլաժ), ինքնաշեն գրքույկների նկարազարդում, պաստառների ձևավորում, ինքնաարտահայտում գույների միջոցով:

Տեխնոլոգիա. խմբային աշխատանքի միջոցով տարբեր նյութերով (սերմեր, թելեր, գործվածք, ստվարաթուղթ և այլն) բեմադրությունների դեկորացիաների ստեղծում, ինքնաարտահայտում պատկերների միջոցով:

Երաժշտություն. քննարկվող թեմաների վերաբերյալ երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, բեմադրությունների երաժշտական ձևավորում, ինքնաարտահայտում հնչյունների և ձայների միջոցով:

Մաթեմատիկա. երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում հատկանիշ ցույց տվող բառերով, ներկայացումների համար ձևավորում ստեղծելիս չափումների կատարում, առանձին մասերի գծագրում:

Ֆիզկուլտուրա. օրվա ռեժիմի, անձնական հիգիենայի պահպանման միջոցով սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում, սեփական մարմնի կառուցվածքի ճանաչում, առանձին օրգանների և օրգան – համակարգերի աշխատանքի քննարկում:

Թատրոն. թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների ներկայացում բեմադրությունների միջոցով:

Պար. հնչյունների, շարժումների, պատկերների համադրում պարի մեջ, ինքնաարտահայտում շարժումների միջոցով:

Ես և շրջակա աշխարհը. բնության երևույթների, Երկիր մոլորակի առանձնահատկությունների, կենդանական և բուսական աշխարհի ուսումնասիրում, մարդկանց կյանքի/գործողությունների և մոլորակի փոխազդեցության վերլուծում, սեփական վարքի ու վերաբերմունքի փոփոխություն՝ հանուն անվտանգ կենսագործունեության: Դասարանում և տանը կանաչ անկյունների ստեղծում, բույսերի խնամք և դրանց աճի ուսումնասիրում՝ համապատասխան գրառումներ՝ նշանային պարզ համակարգի կիրառմամբ: Ընտանի կենդանիների խնամք (ցանկության և հնարավորության դեպքում), դրանց վարքի և առանձնահատկությունների ուսումնասիրում:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ
Տ1, Տ3, Տ7, Տ8, Տ10, Տ12, Տ13, Տ14, Տ16, Տ17, Տ18, Տ21, Տ22, Տ24, Տ25, Տ26, Տ27, Տ28, Տ29, Տ30, Տ31, Տ32, Տ33, Տ34, Տ35

 

7-րդ և 10-րդ դասարանների «Հայոց լեզու», 7-րդ դասարանի «Գրականություն», 10-րդ դասարանի «Հայ գրականություն» առարկաների լրամշակված ծրագրերը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել