Հիմնական նպատակներ |
- ամրակայել հաղորդակցական և համագործակցային կարողությունները,
- ձևավորել ինքնակազմակերպման հմտություններ,
- զարգացնել կամային որակներ,
- հարստացնել բառապաշարը, զարգացնել բանավոր խոսքը,
- զարգացնել կարդալու և գրելու կարողությունները,
- զարգացնել հոգեկան գործընթացները,
- ընդլայնել աշխարհաճանաչողական գիտելիքները։
|
Վերջնարդյունքներ |
- Մտքերն արտահայտի պարզ, հասկանալի՝ հավատարիմ մնալով թեմային:
- Լսի հրահանգեր, իրեն ուղղված խոսքը և արձագանքի:
- Ձևակերպի հարցեր լսածի, տեսածի, զգացածի, ընթերցածի, իրեն հետաքրքրող հարցերի մասին:
- Ունկնդրի գրական և ոչ գրական տեքստեր, պատասխանի հիմնական բովանդակության վերաբերյալ հարցերին:
- Հասկանալով և պահանջվող արագությամբ ընթերցի արձակ և չափածո գրական տեքստեր, բացատրի որոշ բառերի իմաստը համատեքստում:
- Ընթերցի ոչ գրական պարզ տեքստեր տեղեկատվություն ձեռք բերելու և ժամանցի համար, խոսի ընթերցածի բովանդակության մասին:
- Ունկնդրածի կամ ընթերցածի վերաբերյալ հույզերն ու մտքերը արտահայտի խոսքի, ինչպես նաև ժեստերի, դիմախաղի, մարմնի լեզվի միջոցով:
- Ձևակերպի հետազոտական պարզ հարցեր:
- Արտագրի ոչ մեծ տեքստեր, կատարի տրված առաջադրանքները:
- 2 – 4 նախադասությամբ գրավոր արտահայտի իր հույզերը տեսածի, լսածի, դիտածի վերաբերյալ:
- Ճանաչի բառը որպես պատկերավորման միջոց:
- Խոսքի մեջ առանձնացնի հոմանիշ և հականիշ բառերը:
- Ճանաչի բառի հիմնական բաղադրիչները (արմատ, ածանց):
- Ճանաչի կետադրական նշանները (վերջակետ, ստորակետ, բութ, չակերտներ):
- Համագործակցի ընկերների հետ՝ պահպանելով բարեվարքության և խմբային աշխատանքի սահմանված կանոնները:
- Սիրի ինքն իրեն, իր ընտանիքը, հարգի ընկերներին, ուսուցիչներին, հոգատար վերաբերմունք դրսևորի մարդկանց և շրջակա միջավայրի նկատմամբ:
- Արժևորի մայրենի լեզվի դերը իր կյանքում, հաղորդակցվելիս պահպանի ուղղախոսական կանոնները:
- Կարևորի բարությունը, կատարի հանրօգուտ աշխատանք:
|
Բովանդակություն |
- Գրական և ոչ գրական տեքստեր մարդկանց, նրանց առանձնահատկությունների, ստեղծած բարիքների, մշակած կանոնների, ընտանիքի ու ընտանեկան տոների, հայ նշանավոր տոհմերի, Հայաստանի և աշխարհի երեխաների հետաքրքրությունների, ցանկությունների, Երկիր մոլորակի ու նրա վրա ապրող կենդանի էակների, բնական երևույթների մասին:
- Տեքստ. բանաստեղծություն և հեքիաթ:
- Հոմանիշ և հականիշ բառեր:
- Բառի բաղադրիչներ (արմատ, ածանց):
- Գործողություն, առարկա, առարկայի որակական և քանակական հատկանիշ ցույց տվող բառեր:
- Նախադասություն, նախադասության գլխավոր և երկրորդական անդամներ:
- Կետադրական նշաններ (պարզ կիրառություններ):
- Կապակցված խոսք (բանավոր և գրավոր):
|
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող կամ ընդհանրական հասկացություններ |
- Պատմել իր, իր ընտանիքի կյանքի ու սովորությունների մասին, արտահայտել վերաբերմունք ընտանեկան ավանդույթների վերաբերյալ՝ ցանկության դեպքում օգտագործելով ընտանեկան ալբոմից լուսանկարներ, տեսաձայնագրություններ:
- Ներկայացնել իր և մյուսների, ինչպես նաև տարբեր մարդկանց միջև առկա նմանություններն ու տարբերությունները, խոսել մարդկանց առանձնահատկությունների մասին:
- Նկարագրել իր բնակավայրը, վերլուծել առկա խնդիրներն ու մտածել դրանց լուծման ուղիների մասին՝ կազմակերպելով խմբային քննարկումներ:
- Քննարկել առողջության և դրա վրա ազդող գործոնների կապը, առաջարկել ուղիներ առողջության պահպանման և ամրակայման համար, պատրաստել նկարազարդ թռուցիկներ, պաստառներ, վահանակներ:
- Արտահայտել մտքերն ու զգացումները՝ կիրառելով ինքնաարտահայտման տարբեր ձևեր և եղանակներ:
- Արտահայտիչ արտասանել բանաստեղծություններ, իմանալ մանրապատում ստեղծագործություններ՝ հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, պատմել տարբեր ժողովուրդների հեքիաթներ:
- Հյուսել ոչ ծավալուն պատմություններ թեմատիկ նկարների, ունկնդրած երաժշտության, դիտած ֆիլմի, ներկայացման, նկարի, առաջադրված թեմաների վերաբերյալ, հորինել հեքիաթներ, պատմություններ:
- Մասնակցել խմբային աշխատանքների` պատմություններ հորինելու, թեմատիկ աշխատանքներ ստեղծելու, փոքրիկ ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
- Մասնակցել հոգեկան գործընթացների, մասնավորապես՝ ուշադրության, երևակայության, հիշողության զարգացմանը նպաստող, դերային, ուսումնական, շարժական, ժամանցային խաղերի՝ մտքերն ու զգացումներն արտահայտելով ինչպես բառերի, այնպես էլ դիմախաղի, շարժումների, գույների, ձայների միջոցով:
- Կարդալ գրական և ոչ գրական արձակ և չափածո տեքստեր, խոսել բովանդակության մասին:
- Բացատրել ունկնդրած և ընթերցած տեքստի նորածանոթ բառերն ու արտահայտությունները, կիրառել դրանք խոսքում:
- Վերարտադրել գեղարվեստական ստեղծագործությունը՝ նույնությամբ կամ ստեղծագործաբար՝ հետևելով դեպքերի զարգացմանը, հերոսների փոխհարաբերություններին:
- Ստեղծել երկխոսություններ խոսքային տարբեր իրավիճակների վերաբերյալ, արտահայտել հույզերը բառերով, բառակապակցություններով և նախադասություններով՝ պատասխանելով հարցերին:
- Վերլուծել ընթերցած տեքստի հերոսների վարքագիծն ու վերաբերմունքը տեքստում նկարագրվող իրադարձությունների նկատմամբ:
- Ընթերցած և ունկնդրած տեքստից հարցերի օգնությամբ առանձնացնել հոմանիշ և հականիշ բառերը:
- Խմբավորել բառերը ըստ կազմության՝ որոշելով բաղադրիչները (արմատ, ածանց):
- Տեքստից հարցերի միջոցով առանձնացնել գործողություն, առարկա, առարկայի որակական և քանակական հատկանիշ ցույց տվող բառերը:
- Որոշել նախադասության գլխավոր և երկրորդական անդամները, ընդարձակել նախադասությունը՝ հարցերի օգնությամբ ավելացնելով հատկանիշ ցույց տվող բառեր:
- Խաղալ լեզվական խաղեր ստեղծել և լուծել գլուխկոտրուկներ, խաչբառներ:
- Կատարել ստեղագործական բնույթի արտագրություններ, փոխադրել ընթերցած և ունկնդրած փոքրածավալ տեքստեր, մի քանի նախադասությամբ գրավոր արտահայտել կարծիք, վերաբերմունք:
- Ստեղծել շնորհավորական բացիկներ ընտանեկան տարբեր տոների վերաբերյալ:
- Ստեղծել դասարանական գրադարան, կազմակերպել գրքերի ընթերցում, ներկայացում և համատեղ քննարկում՝ կարծիքներ և տպավորություններ փոխանակելով ընթերցածի վերաբերյալ:
- Ձևավորել ստեղծագործական անկյուն («դասարանական թատրոն», «արվեստանոց», «նկարահանման հարթակ», «ձայնագրման ստուդիա», «գովազդային գործակալություն», «ցուցասրահ» և այլն)՝ աշխատանքներ իրականացնելով ունկնդրած ստեղծագործության, ընթերցած գրքի բեմադրման, նկարազարդման, ձայնագրման, գովազդման ուղղությամբ:
- Ձևակերպել հետազոտական պարզ հարցեր, նկարագրել դրանց պատասխանները գտնելու հիմնական քայլերը, օգտվել առաջարկվող պաշարներից:
|
Օրինաչափություն.
Որոշակի սկզբունքով կրկնվող երևույթներ բնության և հասարակության մեջ:
Պատճառ և հետևանք.
Պատճառահետևանքային կապերը կյանքում, բնության մեջ, ուսումնասիրվող գրական և ոչ գրական տեքստերում:
Կառուցվածք և գործառույթ.
Ի՞նչ է, ինչի՞ համար է հարցերի միջոցով առարկաների, երևույթների ճանաչում և կիրառում ըստ նպատակի:
Կայունություն և փոփոխություն.
Բնության մեջ, մարդկության պատմության մեջ մնայուն անփոփոխ և փոխվող, զարգացող երևույթները:
Անհատ և հարաբերություններ.
Ինքնաճանաչում, սեփական դերի գիտակցում, պարտականությունների ստանձնում և իրավունքների իրացում:
Ժամանակ և տարածություն.
Որտե՞ղ և ե՞րբ. տարբեր մարդկանց կենցաղը, անձնական պատմություն ները, ձեռքբերումները, դերը որոշակի ժամանակաշրջանում և վայրում:
Անհատական և մշակութային
արժեհամակարգ.
Անհատ – հասարակություն փոխկախվածությունը, մարդու ստեղծած արժեքների ազդեցությունը:
Զարգացում.
Բնության և հասարակության մեջ բնականորեն կամ ուղղորդված փոփոխությունները, որոնք ապահովում են զարգացում: |
Միջառարկայական կապեր |
Մանկական և գիտահանրամատչելի գրականություն. բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների, առակների ունկնդրում և ընթերցում, մանրապատում ստեղծագործությունների ընթերցում և քննարկում, աշխատանք ոչ ծավալուն գիտահանրամատչելի տեքստերի շուրջ:
Կերպարվեստ. տարբեր ոճերի և ժանրերի նկարների դիտում, դրանց շուրջ պատմությունների հյուսում, քննարկվող թեմաներով նկարների, տարբեր նյութերով աշխատանքների ստեղծում (խճանկար, ծեփում, ապլիկացիա, կոլաժ), ինքնաշեն գրքույկների նկարազարդում, պաստառների ձևավորում, ինքնաարտահայտում գույների միջոցով:
Տեխնոլոգիա. խմբային աշխատանքի միջոցով տարբեր նյութերով (սերմեր, թելեր, գործվածք, ստվարաթուղթ և այլն) բեմադրությունների դեկորացիաների ստեղծում, ինքնաարտահայտում պատկերների միջոցով:
Երաժշտություն. քննարկվող թեմաների վերաբերյալ երգերի ունկնդրում, սովորում և կատարում, դերային խաղերի, բեմադրությունների երաժշտական ձևավորում, ինքնաարտահայտում հնչյունների և ձայների միջոցով:
Մաթեմատիկա. երկրաչափական պատկերների և մարմինների օգտագործմամբ ձևավորման աշխատանքների իրականացում, մարմինների, տարբեր առարկաների պատկերում, համեմատում և նկարագրում հատկանիշ ցույց տվող բառերով, ներկայացումների համար ձևավորում ստեղծելիս չափումների կատարում, առանձին մասերի գծագրում:
Ֆիզկուլտուրա. օրվա ռեժիմի, անձնական հիգիենայի պահպանման միջոցով սեփական անձի նկատմամբ հարգանքի և հոգատարության զարգացում, սեփական մարմնի կառուցվածքի ճանաչում, առանձին օրգանների և օրգան – համակարգերի աշխատանքի քննարկում:
Թատրոն. թատրոնի տարբեր տեսակների (ստվերային, տիկնիկային, մատնային, երաժշտական, սովորական) կիրառմամբ ունկնդրած, ընթերցած ստեղծագործությունների և հորինած հեքիաթների ներկայացում բեմադրությունների միջոցով:
Պար. հնչյունների, շարժումների, պատկերների համադրում պարի մեջ, ինքնաարտահայտում շարժումների միջոցով:
Ես և շրջակա աշխարհը. բնության երևույթների, Երկիր մոլորակի առանձնահատկությունների, կենդանական և բուսական աշխարհի ուսումնասիրում, մարդկանց կյանքի/գործողությունների և մոլորակի փոխազդեցության վերլուծում, սեփական վարքի ու վերաբերմունքի փոփոխություն՝ հանուն անվտանգ կենսագործունեության: Դասարանում և տանը կանաչ անկյունների ստեղծում, բույսերի խնամք և դրանց աճի ուսումնասիրում՝ համապատասխան գրառումներ՝ նշանային պարզ համակարգի կիրառմամբ: Ընտանի կենդանիների խնամք (ցանկության և հնարավորության դեպքում), դրանց վարքի և առանձնահատկությունների ուսումնասիրում:
|
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի տարրական ծրագրի վերջնարդյունքների հետ |
Տ1, Տ3, Տ7, Տ8, Տ10, Տ12, Տ13, Տ14, Տ16, Տ17, Տ18, Տ21, Տ22, Տ24, Տ25, Տ26, Տ27, Տ28, Տ29, Տ30, Տ31, Տ32, Տ33, Տ34, Տ35 |