Վաղը առաջին դասարան գնացող մեր երեխաները կդառնան նաև հանրակրթության նոր պետական չափորոշչով մեր առաջին շրջանավարտները, քանի որ նոր չափորոշչի ներդրումը կսկսվի մյուս ուսումնական տարվանից՝ երկրորդ դասարանում։ Այս մասին գրառում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Սա իրոք մեծ պատասխանատվություն է մեր, և մեծ հնարավորություն՝ մեր երեխաների համար։
Ճիշտ օգտագործենք պատասխանատվությունն ու հնարավորությունը»,-նշել է նա։