Հրազենային հետքեր

Դատական ձգաբանությունը քրեագիտության տեխնիկայի ճյուղ է, որն ուսումնասիրում է հրազենային զենքերը, զինամթերքները և դրանց գործադրմամբ առաջացրած օրինաչափությունները։ Միևնույն ժամանակ մշակում է միջոցներ և մեթոդներ այդ օբյեկտների հավաքման ու զննման համար` որպես իրեղեն ապացույց։

Ձգաբանության խնդիրներն են՝

1. պարզել կրակոցի փաստը,

2. կրակոցի հանգամանքները, կրակոցի ուղղությունը, տարածությու-

նը, հերթականությունը, քանակը,

3. հրազենի (զենքի) և փամփուշտի հնարավոր օգտագործումը կրակե­լու համար, ներկայացրած փամփուշտով հնարավոր է կատարել կրակոց ներկա զենքով, ընդհանրապես կարելի՛ է կատարել կրակոց ներկայացված զենքով,

4. կա՞ն զենքի վրա ջնջված հետքեր, որոնք կարող էին վկայել իրեն մակնիշը կամ մոդելը,

5. զենքի խմբակային պատկանելիությունը,

6. զենքի և փամփուշտների նույնացումը ներկայացված գնդակները, փամփուշտները կրակվե՞լ են ներկայացված ցենքով:

Հրազենային կրակոցից հետո դեպքի վայրում հայտնաբերված գն­դակները, պարկուճները, որոնց վրա դենքից առաջացած հետքերը, վառոդը, կոտորակները, խիցը, կրակոցի արգասիքները փողի պատերին և կրակողի ձեռքերին, այդ թվում նաև թիրախների վրա անհրաժեշտ է զննել։

Անհրաժեշտ է զննել նաև ներկայացված զենքը, որն առաջացնում է իրեն յուրահատուկ հետք գնդակների և փամփուշտների վրա։ Պարկուճների վրա առաջանում են, ասեղիկի հարվածի հետևանքով, փոսիկ հատակին, կողքին։ Պարկուճի հատակի վրա փականի ազդեցության հետևանքով առաջանում են բնորոշ հետքեր, փամփշտապարկի հետքեր պարկուճի կողային մակերեսին, գնդակի վրայի հետքերը լիցքավորման, կրակոցի և թիրախի հետ հպման ժամանակ, հրազենի փողի դաշտերի ակոսների հետքեր երկարաձիգ գծերի ձևով, քերծվածքներ, փոսիկներ, դեֆորմացիաներ, որոնք կարոդ են առաջանալ որևէ արգելքի հպվելու հետևանքով, քերծվածքներ գնդակի առաջնային մասում։

Թիրախների վրայի կրակոցի հետքերը լինում են հիմնական (թափանցող, կույր վնասվածքներ և շոշափվող հետքեր), մազերի խանձում, այրվածքներ, մրի հետքեր, վառոդ և այլն։

Վերոհիշյալ հետքերն ուսումնասիրելուց և նկարագրելուց հետո, անհրաժեշտ է կատարել փորձարարական կրակոցներ կասկածելի զենքով, որից հետո համեմատական զննում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել