Մեր թիմերը այս համայնքներում ներկայանում են պատասխանատու մարդկանցով․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցությունը սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում մասնակցում է 6 համայնքներում։ Այս մասին հայտնում է կուսակցության համահիմնադիր, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։

« Մասնակցելու ենք հետևյալ համայնքերում՝

• Ալավերդի համայնք, ցուցակը գլխավորում է Արկադի Թամազյանը

• Չարենցավան, ցուցակը գլխավորում է Անահիտ Խեչոյանը

• Թալին, ցուցակը գլխավորում է Դավիթ Մանուկյանը

• Սիսիան, ցուցակը գլխավորում է Արա Զաքարյանը

• Գյուլագարակ, ցուցակը գլխավորում է Վրույր Այվազյանը

• Լոռի Բերդ, ցուցակը գլխավորում է Կարլեն Վերմիշյանը

Այսպիսով, ինչպես նախորդ տարի տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, այս անգամ էլ, «Ապրելու երկիր» կուսակցությունը, իշխող կուսակցությունից հետո, ամենաշատ համայնքերում մասնակցող քաղաքական ուժն է։

Արժևորելով համայնքներում արագ տեմպերով դրական փոփոխություններ կատարելու հրամայականը, կուսակցությունը, իր ակտիվ մասնակցությամբ, այդ պատասխանատվությունը ստանձնելու շոշափելի հայտ է ներկայացրել, որն այլևս անբեկանելի է։

Մեր թիմերը այս համայնքներում ևս ներկայանում են պատասխանատու մարդկանցով, որոնց գործունեությանն ու իրենց համայնքը փոխելու տեսլականին կծանոթանաք քարոզարշավի ամբողջ ընթացքում»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել