Մինչև 9 ժամ վթարային ջրաջատումներ Երևանում ու մարզերում․ «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 18-ին

-ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 1, 2 նրբանցքների, Ռուստամյան, Պարսեղով փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մյասնիկյան 1-59, Կ.Ուլնեցի 1-58/5 շենքերի, Ազատության նրբանցքի, Ա.Տիգրանյան փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Նոր-Նորքի վարչական շրջանի Նոր Նորքի 1 զանգվածի Նանսեն 5, 7, 13, 15/1, 21, 21/3, Ջուղայի 1, 2-3, 4/1, 5, 7 շենքերի, Սաֆարյան փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Շահումյան գյուղի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-19:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի ջրամատակարարումը,

-ժամը 12:00-19:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան 132-252 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 13:00-18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գրիբայեդով, Կոմիտաս, Գործարանային, Սարգիս Սևանցի, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Խաղաղություն փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել