Փլատակներից 21 տրանսպորտային միջոց է դուրս բերվել

Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։

Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, ինչպես նաեւ 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։

Որոնողա-փրկարարական աշխատանքների բարդությունը պայմանավորված է փլուզման, ինչպես նաև հրդեհի մասշտաբների մեծությամբ»,-նշել է նա։

———————

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 14-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

  1. Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
  2. Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
  3. Մարատ Շահբազյան
  4. Սիրարփի Խաչատրյան
  5. Մարիամ Խաչատրյան
  6. Հարութ Գարաքյան
  7. Գագիկ Կարապետյան
  8. Արտավազդ Հայրապետյան
  9. Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
  10. Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
  11. Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
  12. Վանիկ Ամիրխանյան
  13. Անահիտ Խալաթյան
  14. Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
  15. Արամ Հարությունյան
  16. Դավիթ Մխիթարյան

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել