ՀՀ քաղաքացիների` զենք ձեռք բերելու իրավունքը

Զենք ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած ցանկացած քաղաքացի` ՀՀ ոստիկանությունից զենքի որոշակի տեսակ ձեռք բերելու համար թույլտվություն ստանալուց հետո:

Եթե քաղաքացին թույլտվություն է ստանում, իրավունք ունի ձեռք բերել անփող հրազեն, գազային ատրճանակ, ազդանշանային զենք, որոնք երկշաբաթյա ժամկետում պետք է գրանցեն ՀՀ ոստիկանությունում:

«Թույլատրվում է գրանցվել վերը նշված զենքի տեսակներից ոչ ավելի, քան հինգ միավոր, թույլտվությունը տրվում է մինչև հինգ տարի ժամանակով»,- Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու`Արա Ղարագյոզյանը:

Իրավաբանի փոխանցմամբ` օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետում նշված ողորկ-երկրափող հրազենը քաղաքացին ՀՀ ոստիկանության կողմից տրված թույլտվության հիման վրա իրավունք ունի ինքնապաշտպանության նպատակով ձեռք բերել`առանց այն կրելու իրավունքի, քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել ոչ ավելի, քան երեք միավոր որսորդական ակոսափող հրազեն և հինգ միավոր որսորդական ողորկ-երկրափող հրազեն, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված զենքի տեսակները հավաքածուները կազմելու օբյեկտ են:

Ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազենի գրանցման ժամանակ քաղաքացուն, զենքի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա, ՀՀ ոստիկանությունը տալիս է այն պահելու, իսկ օդաճնշիչների, ինչպես նաև սպորտային և որսորդական ողորկ-երկարափող հրազենի գրանցման ժամանամ այն պահելու և կրակելու թուտվությունը` 5 տարի ժամկետով:

 

«Որպես կանոն, զենքի ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է ՀՀ ոստիկանություն ներկայացնել սահմանված ձևի դիմում, բժշկական եզրակացություն` զենքի տիրապետման խոչընդոտող այնպիսի հիվանդությունների բացակայության մասին, որոնք կապված են տեսողության խախտման, հոգեկան հիվանդության, ալկոհոլամոլության կամ թմրամոլության հետ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթոուղթ և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր»,- ասում է Արա Ղարագյոզյանը:

Զենքի տիրապետման խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը որոշում է ՀՀ կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել