Վահագն Վերմիշյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վերմիշյանի պաշտպան Կոչուբաևը։ Նա նշել է, որ մանրամասները կլինեն հետազոտություններից հետո:

«Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ: Մանրամասները հետազոտություններից հետո»,- գրել է պաշտպանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել