Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վերմիշյանի պաշտպան Կոչուբաևը։ Նա նշել է, որ մանրամասները կլինեն հետազոտություններից հետո:
«Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ: Մանրամասները հետազոտություններից հետո»,- գրել է պաշտպանը: