Նախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ Ուկրաինային Ռուսաստանի Դաշնության պատճառած վնասի փոխհատուցման վերաբերյալ

Նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցություն է անցկացրել՝ Ուկրաինային Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիայի պատճառած վնասի փոխհատուցման վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։

Ըստ նախագահի՝ Ռուստանի ներխուժման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման հարցը պատասխանատվության կարևոր տարր է, որը պետք է կրի ագրեսոր պետությունը։

Փոխհատուցման մեխանիզմի ստեղծման և ներդրման նպատակով նախագահը ձևավորել է հատուկ աշխատանքային խումբ՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի գլխավորությամբ, որում ընդգրկված են եղել նախարարների կաբինետի ներկայացուցիչներ և առաջատար ուկրաինացի և օտարերկրյա միջազգային իրավաբաններ։

«Այս հանձնաժողովը կկարողանա քննարկել պատերազմի պատճառած վնասի փոխհատուցման դիմումները։ Այս մեխանիզմի միջազգային իրավական հիմքն ապահովելու կարևոր քայլ էր այս տարվա հունիսի 22-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից բանաձեւի ընդունումը, որում ասվում է, որ Եվրոպայի խորհուրդը կնպաստի և կապահովի համապարփակ Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար պատասխանատվության համակարգ՝ մեր պետության համար ինստիտուցիոնալ փոխհատուցման մեխանիզմի ներդրմամբ։ Նման աշխատանք է տարվում ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդարանում, ՄԱԿ-ում և այլ կազմակերպություններում»,-ասել է Զելենսկին։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ այսօր իրենց գործընկերները չեն կասկածում, որ դա պետք է արվի, և միակ հարցը իրավական մեխանիզմ գտնելն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել