Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

վրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։

«Միասին աշխատում ենք դեէսկալացիա և բաց շփումներ ապահովելու ուղղությամբ։ Բրյուսելում ղեկավարների հաջորդ հանդիպմանն ընդառաջ առանցքային են երկխոսության շարունակությունը և օրակարգի բոլոր հարցերի շուրջ հստակ առաջընթացի հասնելը։ ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ»,- նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել