Թուրքական կողմը ժամանակի խնդիր ունի․ Պեսկովի պարզաբանումը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Սոչիի բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիս չի լինի։ Նրա խոսքով՝ դա պայմանավորված է թուրքական կողմից ժամանակային սահմանափակումներով․ տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

«Թուրքական կողմը ժամանակի առումով խնդիր ունի։ Մենք պատրաստ էինք, բայց նրանց մոտ չի ստացվի, քանի որ, եթե բանակցությունները ձգձգվեն, նրանք ստիպված կլինեն վերադառնալ գիշերը»,-պարզաբանել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը խոստացել է, որ ռուսական մամուլի համար արդյունքները կամփոփի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ «Մենք անպայման կխնդրենք Նովակին դուրս գալ ձեզ մոտ, նա պարզապես գլխավորում է միջկառավարական հանձնաժողովը»,- եզրափակել է Պեսկովը։

Արդյո՞ք Պուտինը կմեկնի Թուրքիա․ Պեսկովը չի պարզաբանել։ Նրա խոսքով՝ հանդիպումից հետո կորոշվի հետագա շփումների ձևն ու ժամանակացույցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել