Դատավորների` դատական նիստի դահլիճ մտնելու պահին դատական նիստի քարտուղարը հայտարարում է. «Դատարանը գալիս է»: Դատական նիստի դահլիճում բոլոր ներկա գտնվողները ոտքի են կանգնում:
Դատական քննության բոլոր մասնակիցները դատարանին դիմում են «Հարգելի դատարան» արտահայտությամբ, որից հետո ոտքի կանգնած անում են անհրաժեշտ հայտարարություններ, հարուցում են միջնորդություններ, բացարկներ:
Դատարանին դիմելու կանոններից շեղում թույլատրվում է նախագահողի թույլտվությամբ:
Նախագահողի կարգադրությունները պարտադիր են դատական քննությանը մասնակցող կամ դատական նիստին ներկա գտնվող յուրաքանչյուր անձի համար:
Նշենք, որ տասնվեց տարեկանից փոքր անձանց դատական նիստի դահլիճ մտնել չի թույլատրվում, եթե նրանք կողմ կամ վկա չեն: