Ինչպե՞ս է բաշխվում ռիսկը կապալի պայմանագրի կողմերի միջև

Կապալի պայմանագրով մի կողմը (կապալառուն) պարտավորվում է մյուս կողմի (պատվիրատուի) առաջադրանքով կատարել որոշակի աշխատանք և դրա արդյունքը սահմանված ժամկետում հանձնել պատվիրատուին, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքի արդյունքը և վարձատրել դրա համար:

Եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ կապալի պայմանագրով, ապա`
1) նյութերի, սարքավորումների, մշակման (վերամշակման) հանձնված գույքի կամ պայմանագրի կատարման համար օգտագործվող այլ գույքի պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը կրում է դրանք տրամադրած կողմը.
2) կատարված աշխատանքի արդյունքի պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը` մինչև պատվիրատուի կողմից այն ընդունելը, կրում է կապալառուն:

Աշխատանքի արդյունքը հանձնելու կամ ընդունելու կետանցի դեպքում վերը նշված ռիսկերը կրում է կետանց թույլ տված կողմը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել