Ո՞վ կարող է նշանակվել հատուկ քննչական ծառայության պաշտոնում

Հատուկ քննչական ծառայության պետ կարող է նշանակվել այն անձը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության բարձրագույն խմբի կամ վերջին հինգ տարին գլխավոր խմբի պաշտոն կամ վերջին յոթ տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 10 տարվա ստաժ:

Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, ով մինչև նշանակումը վերջին չորս տարին զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության գլխավոր խմբի կամ վերջին հինգ տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 8 տարվա ստաժ:

Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումը վերջին 2 տարին զբաղեցրել է հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 4 տարվա ստաժ:

Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ կարող է նշանակվել այն անձը, որը մինչև նշանակումն ունի դատախազի կամ քննիչի առնվազն 3 տարվա ստաժ:

Հատուկ քննչական ծառայության գլխավոր և առաջատար խմբի պաշտոնները համալրվում են սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:

Հատուկ քննչական ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել