Կենսաթոշակը լիազորագրով վճարվու՞մ է․ պարզաբանում

Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ վճարվում է 12 ամիս` սկսած այն ամսից, երբվանից կենսաթոշակառուն կենսաթոշակ չի ստացել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը լիազորագրով չի վճարվում, բացառությամբ անձի (կենսաթոշակառուի)՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու, հոգեբուժական հաստատությունում բուժվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել